Ուսանողի կողմից ստեղծված Rolls-Royce զբոսանավը
Ոչ այնքան հայտնի դիզայներ Սեֆան Մոնրոն գտել է, թե ինչպես կարելի է բրենդային շքեղ մեքենաների ֆիրմային տարրերը կիրառել զբոսանավերի դիզայներական աշխատանքներում և ստեղծել է Rolls-Royce զբասանավը, որը հնարավոր է՝ երբեք էլ ծով դուրս չգա:

Ինչպես ներկայացնում է rbc.ru-ն՝ Քովենթրի համալսարանի տրանսպորտային դիզայնի ֆակուլտետի ուսանողը Rolls-Royce զբասանավն ստեղծելու շնորհիվ ուսումն ավարտելուց հետո նա փորձաշրջան կանցնի Rolls-Royce Motor Cars-ում:

Ուսանողը հնարավորություն է ստացել մշակել 450EX զբոսանավի նախնական տարբերակը: Իհարկե, դա ընդամենը մի ուսանողի նախագիծ է, որը պաշտոնապես կապ չի ունենա Rolls-Royce բրենդի հետ:

450EX անվան թվային մասը մատնանշում է զբոսանավի երկարությունը, իսկ EX-ը նշանակում է, որ այն «փորձարարական նմուշ» է:


Ներկա պահին այդ զբոսանավը գտնվում է Բրիտանիայի Գուդվուդ քաղաքի Rolls-Royce-ի գլխավոր գրասենյակում:











