Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչով է տարբերվում Ցուկերբերգից և Ջոբսից

17:46 • 17.03.14

Microsoft ընկերության համահիմնադիր, բարերար և պարզապես մոլորակի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը մեծ հարցազրույց է տվել Rolling Stone պարբերականին, որում կիսվել է ժամանակակից աշխարհի կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ իր կարծիքով, գրում է newsru.com-ը։

 

Մասնավորապես, նա դրական է գնահատել Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կողմից ռեկորդային 19 մլրդ դոլարով WhatsApp ծառայության գնումը։ Գեյթսի կարծիքով՝ այդ «ագրեսիվ» գնումը ցուցադրում է այն, որ Ցուկերբերգը կարող է իրեն թույլ տալ ավելի շատ հոգ տանել օգտատերերի մասին, քան եկամտի։

 

Զուգահեռներ տանելով իր և Ցուկերբերգի միջև՝ Գեյթսը նշել է, որ, առաջին հերթին, նրանց երկուսին էլ հեռացրել են Հարվարդից, երկրորդ՝ նրանք միանման վերաբերմունք ունեն ծրագրավորման հնարավորությունների հանդեպ։ Սակայն Ցուկերբերգը, նրա կարծիքով, ավելի շատ արտադրական գծով մենեջեր է, քան Գեյթսն էր, ով ավելի մեծ ոգևորությամբ տարվում էր ծրագրավորմամբ։

 

«Ես սկսում եմ ճարտարապետությունից, Մարկը սկսում է արտադրանքից, իսկ Սթիվ Ջոբսը սկսում էր գեղագիտությունից»,- նշել է Գեյթսը։

 

Հարցազրույցի ընթացքում միլիարդատերը խոսել է նաև ԱՄՆ ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին։
 

Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչով է տարբերվում Ցուկերբերգից և Ջոբսից