BMW-ն զիջել է պրեմիում դասի առաջատարի դիրքը
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն այլևս առաջատար չէ պրեմիում դասի մեքենաների վաճառքի ցուցանիշով։ Ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա ընթացքում մրցակից Audi ընկերությունը 383 հատով ավելի շատ մեքենա է վաճառել, քան BMW-ն։
Ինչպես նշում է Euromag-ը, տարեսկզբից Audi-ի վաճառքի ծավալներն աճել են 9.3%-ով։ Աղբյուրը նկատում է, որ դա տեղի է ունեցել 43%-ով А3 դասի փոխադրամիջոցների և 32%-ով Q7 արտաճանապարհային մեքենայի պահանջարկի ավելացման շնորհիվ։
Մինչդեռ BMW-ի վաճառքի ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 8.9%-ով (242.017 մեքենա), ինչի պատճառով ընկերությունը պրեմիում դասին պատկանող մեքենաների վաճառքի ցուցանիշով հայտնվել է 2-րդ տեղում։
Սակայն բրենդը մտադիր է մինչև տարեվերջ 4-Series Gran Coupe և 2-Series Active Tourer մոդելների շնորհիվ վերադարձնել առաջատարի դիրքը։










