Առաջիկա տասնամյակներին գիտնականները գլոբալ աղետ են կանխատեսում

12:28 • 17.03.14

Առաջիկա տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակի քաղաքակրթությունը կբախվի աղետի, ինչի պատճառն աճող տնտեսական անկայունությունն ու մոլորակի ռեսուրսների գերշահագործումն է, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող գիտական հետազոտությունը:

 

Այդ սցենարը կազմելու ժամանակ գիտնականներն օգտագործել են տեսական մոդելներ և հետազոտել գործոններ, որոնք կարող են հանգեցնել քաղաքակրթության կործանմանը: Դրանց թվում են բնակչության աճից մինչև կլիմայի փոփոխության գործոնները:

 

Հետազոտողները պարզել են, որ երբ այդ գործոնները համընկնում են, ապա կարող են գլոբալ աղետ առաջացնել: Ռեսուրսների գերշահագործումից բացի պատճառների թվում նշվում է հասարակության շերտավորումն «էլիտաների» և «զանգվածների»:

 

Կործանումից կարելի է խուսափել, եթե Երկրի բնակչությունը կարողանա հավասարակշռության հասնել, եթե բնական ռեսուրսների սպառումը հասցվի նվազագույն ընդունելիի, իսկ ռեսուրսները խելամտորեն բաշխվեն:

Առաջիկա տասնամյակներին գիտնականները գլոբալ աղետ են կանխատեսում