Հայտնաբերվել է Չելյաբինսկի երկնաքարի ամենամեծ բեկորը
Չեբարկուլ լճում մասնագետները հայտնաբերել են «Չելյաբինսկ» երկնաքարի ամենախոշոր բեկորը, որի զանգվածը, նախնական գնահատականներով, մի քանի տոննա է։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Արկադի Օվչարենկոն։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, հանգստյան օրերին մասնագետները պարզել են երկնաքարի գտնվելու վայրը։
«Մարմնի տրամագիծը, մեր կանխատեսումներով, կազմում է առնվազն 2 մետր, իսկ քաշը՝ տոննաներ»,-հաղորդել է Օվչարենկոն։
Լճում աշխատում են 5 ջրասուզակներ։
Հիշեցնենք, որ 2013թ.-ի փետրվարի 15-ին հսկայական երկնաքար էր ընկել Չելյաբինսկի մարզում։










