Մերկուրի մոլորակը սկսել է փոքրանալ. գիտնականներ

11:11 • 17.03.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները, ուսումնասիրելով Մերկուրի մոլորակի նոր լուսանկարները, հանգել են այն եզրակացության, որ այն սկսել է փոքրանալ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մոլորակի վրա տեղի ունեցող սառեցման գործընթացի հետևանքով դրա տրամագիծն արդեն փոքրացել է 14.5 կմ-ով։ Այդ պատճառով փոխվում է նաև մոլորակի արտաքին շերտը՝ դառնալով ավելի անհարթ ու կտրտված։

 

Այս բոլոր փոփոխություններին գիտնականները հետևում են Messenger տիեզերանավի միջոցով, որը 2011թ. ի վեր գտնվում է Մերկուրիի ուղեծրի վրա։
 

Մերկուրի մոլորակը սկսել է փոքրանալ. գիտնականներ