20 անհայտ փաստ աչքերի մասին (լուսանկարներ)

22:45 • 17.03.14

Մարդկանց աչքերն իրականում ավելի բարդ և զարմանալի են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մարդիկ սովորել են յուրաքանչյուր օր մոնիտորների առջև նստել՝ ծանրաբեռնելով աչքերը: Նրանցից քչերն են մտածում, որ աչքը յուրօրինակ օրգան է, որի մասին դեռ ամեն ինչ հայտնի չէ:

 

 

AdMe.ru-ն օֆիսային աշխատողներին առաջարկում է ավելի հաճախ անհանգստանալ տեսողության վիճակի մասին և գոնե երբեմն աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել:

 

1. Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են: Կապույտ երանգը պարզապես թաքնված է գորշ պիգմենտների ետևում: Նույնիսկ՝ գոյություն ունի լազերային ընթացակարգ, որը թույլ է տալիս շագանակագույն աչքերն ընդմիշտ կապույտ դարձնել:


2. Տեսողական խնդիրներ չունեցող աչքերը լայնանում են 45% -ով, երբ մարդիկ նայում են այն միակին, ում սիրում են:


3. Մարդկային աչքի եղջերաթաղանթը շատ նման է շնաձկան աչքի եղջերաթաղանթին, ինչն էլ հաճախ օգտագործում են աչքի վիրահատությունների ժամանակ:


4. Մարդը չի կարող փռշտալ՝ բաց աչքերով:


5. Մարդկային աչքը կարող է տարբերակել մոխրագույնի մետ 500 երանգ:


6. Յուրաքանչյուր աչք պարունակում է 107 մլն բջիջ, և բոլորն էլ զգայուն են լույսի հանդեպ:


7. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:


8. Մարդու աչքը կարող է ընկալել կարմիրը, կապույտը, կանաչը: Այլ գույները հանդիսանում են այս երեքի համադրությունը:


9. Մարդկային աչքերի տրամագիծը մոտ 2.5 սմ է, դրանք կշռում են մոտ 8 գրամ:


10. Մարդկային մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքը կարգավորող մկաններն են: Աչքի մեկանգամյա թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան, և մարդ կարող է 1 վայրկայնում աչքը թարթել 5 անգամ:

 

11. Ակնախնձորի միայն 1/6 մասն է տեսանելի:


12. Մարդն իր ողջ կյանքի ընթացքում միջին հաշվով՝ տեսնում է մոտ 24 մլն տարբեր պատկերներ:


13. Մարդու մատնահետքերը 40 բնորոշում ունեն, իսկ աչքինը՝ 256:


14. Աչքերն ուղեղ են հաղորդում շատ մեծ քանակությոմբ ինֆորմացիա, իսկ այդ ինֆորմացիան իրականում շրջված է:


15. Յուրաքանչյուր թարթիչ ապրում է մոտ 5 ամիս:


16. Մոտ 10,000 տարի առաջ բոլոր մարդկանց աչքերը դարչնագույն էին՝ մինչև Սևծովյան տարածաշրջանում բնակվող մարդկանց մոտ գենետիկ մուտացիայի տեղի ունենալը, որն էլ պատճառ է դարձել շականակագույնից կապույտի անցմանը:


17. Եթե ֆլեշ լուսանկարման ժամանակ միայն մեկ աչքն է կարմիր երևում, դա նշանակում է, որ տվյալ մարդու մոտ աչքի ուռուցք կա:


18. Մարդու աչքը կարող է սահուն շարժումներ կատարել միայն այն ժամանակ, երբ հետևում է որևէ շարժվող օբյեկտի:


19. Տիեզերագնացները տիեզերքում չեն կարող արտասվել, քանի որ արցունքները հավաքվում են փոքր գնդակներում և սկսում են մրմռացնել աչքերը:


20. Մարդիկ տեսնում են ուղեղով, այլ ոչ թե՝ աչքերով:
 

20 անհայտ փաստ աչքերի մասին (լուսանկարներ)