Apple-ը ներկայացրել է iPhone 5C-ի առավել էժան տարբերակը

17:17 • 18.03.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է iPhone 5C բյուջետային սմարթֆոնի էլ ավելի մատչելի տարբերակը, որը նախորդ մոդելից ավելի փոքր է։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր մոդելն ունի 8 Գբ օպերատիվ հիշողություն և արժե 710 դոլար՝ 60 դոլարով ավելի էժան, քան 2013թ. սեպտեմբերին ներկայացված iPhone 5C-ը։

 

Նշվում է, որ նորույթը հնարավոր է պատվիրել Apple-ի առցանց խանութում, սակայն այն ներկայում հասանելի է միայն Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Ավստրալիայի գնորդների համար։
 

Apple-ը ներկայացրել է iPhone 5C-ի առավել էժան տարբերակը