ԱՄՆ գիտնականները էպիլեպսիայով տառապող հիվանդների համար յուրահատուկ գործիք են ստեղծել

01:04 • 18.03.14

Artefact ընկերությունը մշակել է մի յուրահատուկ գործիք՝ էպիլեպսիայով տառապող մարդկանց համար, որը վերահսկում է հիվանդի վիճակը: Այն կցվում է անմիջապես մաշկին: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

Միայն ԱՄՆ-ում էպիլեպսիայով տառապում է 3 մլն-ից ավել մարդ: Գոյություն ունի հիվանդության վերահսկողության 2 տարբերակ՝ մարմնին ամրացնել հատուկ սենսորները, որոնք էպիլեպսիայով տառապող հիվանդի հարազատներին զգուշացնում են հիվանդության նոպայի մասին, կամ նորությունների թղթե կամ թվային ամսագիրը, որտեղ նշվում է հիվանդի ինքնազգացողության և հաբերի ընդունման մասին:

 

Dialog նոր սարքերն իրենց մեջ ներառում են վերը նշված երկու գործառույթները: Սարքն աշխատում է ինքնուրույն: Մարմնի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը և այլ կենսաչափական տեղեկատվությունը չափող սենսորները կարող են ինքնուրույն որոշել նոր նոպայի հավանականությունը:

Այն մարմնին է ամրանում կպչունության շնորհիվ, այդ իսկ պատճառով հաղորդած տեղեկությունները ճշգրիտ են:
 

ԱՄՆ գիտնականները էպիլեպսիայով տառապող հիվանդների համար յուրահատուկ գործիք են ստեղծել