Apple-ը iPad 2-ի փոխարեն շուկա է հանում նոր սերնդի iPad 4 պլանշետը՝ համալրված Retina էկրանով

22:06 • 18.03.14

Apple ընկերությունն այսօրվանից սկսած դադարեցնում է iPad 2-ի վաճառքը:


Ինչպես նշում է Business Insider-ը՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկան iPad 2-ի գինը չի բարձրացրել՝ պահելով այն նույն մակարդակի վրա՝ սկսած 2011-ին պլանշետի թողարկումից ի վեր: Երբ Apple-ն անցյալ աշնանը վաճառքի հանեց իր ներկայիս iPad Air-ը, iPad 2-ի արժեքը կազմում էր 399 դոլար:


Այժմ Apple-ը մտադիր է վաճառել Retina էկրանով պլանշետը, որն ստացել է iPad 4 անվանումը՝ լինելով պլանշետների չորրորդ սերնդի ներկայացուցիչը, որը վաճառվում է՝ սկսած 399 դոլարից: Նշվում է, որ iPad 2-ը համալրված չի եղել Retina էկրանով:

 

 

 

 

Apple-ը iPad 2-ի փոխարեն շուկա է հանում նոր սերնդի iPad 4 պլանշետը՝ համալրված Retina էկրանով