Բրիտանացի գիտնականները սովորել են բույսերից էլեկտրաէներգիա ստանալ (տեսանյութ)

08:35 • 18.03.14

Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ հատուկ «մամուռե հարթակ» են ներկայացրել, որն արևային էներգիան տրանսֆորմացիայի միջոցով վերածում է էլեկտրաէներգիայի և կարողանում է ապահովել փոքրիկ ռադիոյի աշխատանքը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

 

Մի անգամ դիզայներ Ֆաբիեն Ֆելդերն առաջարկել է բոինգ-747-ի պաստառները փոխարինել մամուռով: Ֆելդերի կարծիքով՝ այդ բույսերը ոչ միայն կզարդարեին օդանավի ներքին հատվածը, այլև կմաքրեին օդը և ֆոտոսինթեզի ժամանակ էլեկտրաէներգիա կմատակարարեին հեռուստատեսային վահանակներին: Այդ գաղափարը շատերին անհեթեթ էր թվացել:

 

Սակայն Քեմբրիջի բիոքիմիկները այդ առաջարկին շատ լուրջ վերաբերվեցին և Ֆաբիենին առաջարկեցին Անգլիա տեղափոխվել:


Գիտնականներն ուսունասիրել են արևից էլեկտրական հոսանք ստանալու՝ բույսերի հետաքրքիր ունակությունը: Նրանք արդեն ներկայացրել են Moss Tably հատուկ «մամուռե հարթակի» ցուցանմուշը:

 

 

 


 

Բրիտանացի գիտնականները սովորել են բույսերից էլեկտրաէներգիա ստանալ (տեսանյութ)