Կիոտոյի գիտնականների կարծիքով՝ վաղ արթնացող մարդկանց սիրտն անառողջ է

23:34 • 18.03.14

Վաղ արթնանալու ռեժիմը մեծացնում է ինֆարկտի և հիպերտոնիայի ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Medikforum.ru-ին:


Գիտնականները հավաքել են 23-ից 90 տարեկան 4000 մարդու տվյալներ, որոնցից վաղ արթնացողները ավելի հաճախ են դիմել բժշկի օգնությանը՝ սրտի կաթվածի բողոքով:


Այս մասին են խոսում նաև Փենսիլվանիայի գիտնականները:
«Երբ ամեն օր զոհաբերելով քունը՝ մարդը շատ վաղ են արթնանում, նրանց սիրտը մեծ ծանրաբեռնվածության տակ է ընկնում»,-նշում են գիտնականները:

Իսկ ահա՝ ցերեկվա քունը նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Վերլուծությունը ցույց է տվել, որ շաբաթը առնվազն՝ երեք անգամ ցերեկը քնող մարդկանց մոտ (նվազագույնը՝ 30 րոպե) 37%-ով նվազում է սրտի հիվանդության պատճառով մահվան ռիսկը:

 

Կիոտոյի գիտնականների կարծիքով՝ վաղ արթնացող մարդկանց սիրտն անառողջ է