Մշակվել է նորաձև «խելացի» ժամացույցների նոր տարբերակ

01:14 • 18.03.14

Հունգարացի դիզայներ Գաբոր Բալոգն առաջարկել է իր սեփական Smartwatch ժամացույցների ցուցանմուշը, որոնք հասարակ ժամացույցների տեսք ունեն և կառավարվում են ավանդական ժամացույցի մեխանիզմով: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:

Անալոգային ժամացույցներն օժտված են ինտերֆեյս զանգերի և հաղորդագրությունների, սրտի բաբախման զարկերի գրանցման, սենսորային վայրկյանաչափի և նավիգատորի, եղանակային պայմանների արտացոլման, կողմնացույցի, երաժշտության և հիշեցումների հնարավորություններով:


Շրջելով ժամացույցը` կարելի է օրինակ` էջ կամ մենյուն թերթել:


 

Մշակվել է նորաձև «խելացի» ժամացույցների նոր տարբերակ