Փարիզում 100 տոկոսով էկոլոգիական ավտոբուսներ կերթևեկեն

19:08 • 19.03.14

Վերջերս ներկայացված նոր ծրագրի համաձայն՝ 10 տարի անց Փարիզում կգործարկվեն 100 տոկոսով էկոլոգիական ավտոբուսներ:


Ինչպես հայտնում է Euromag-ը` ավտոբուսների 80 տոկոսը կլինեն էլեկտրական, իսկ 20 տոկոսը կաշխատեն միայն բիոգազով:
Այսպիսով՝ մայրաքաղաքային տարածաշրջանում արագորեն կվերաբացվի գոյություն ունեցող ավտոբուսային պարկը:


Ինչպես հաղորդում է Challenges պարբերականը` դիզելային վառելիքով աշխատող մեքենաներն ամբողջությամբ կվերանան: Տրանսպորտը 100 տոկոսով կդառնա էկոլոգիական:


2017-ին նույն ծրագրի շրջանակում ավտոպարկը կհամալրվի հիբրիդային շարժիչով աշխատող ավտոբուսներով:
 

Փարիզում 100 տոկոսով էկոլոգիական ավտոբուսներ կերթևեկեն