Google-ն առաջ է անցել Apple-ից՝ ներկայացնելով «խելացի» ժամացույցի 2 կոնցեպտ (լուսանկարներ)
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն այսօր ներկայացրել է «խելացի» ժամացույցի 2 կոնցեպտ՝ առաջ անցնելով մրցակից Apple-ից, որը դեռևս 1 տարի առաջ էր խոստացել ներկայացնել սմարթվոչը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշները ստեղծվել են Android Wear նախագծի շրջանակներում։
Ժամացույցները ստեղծվել են կլոր ու քառակուսի ժամատախտակով. դրանք ունեն թաչսքրին ու արձագանքում են ձայնային հրահանգներին։
Ժամացույցների միջոցով հնարավոր է կառավարել երաժշտությունը, կարդալ կարճ տեքստային հաղորդագրություններ, ստուգել էլեկտրոնային փոստը, օգտվել Google Now ծառայությունից, ստանալ սոցկայքերի ծանուցումները և այլն։















