Boxster և Cayman. Porsche-ն ներկայացրել Gran Turismo Sport դասի 2 նորագույն մոդելները (լուսանկարներ)

22:49 • 20.03.14

Porsche-ն ներկայացրել է Gran Turismo Sport դասի երկու նորագույն մոդելները, որոնք համալրվել են առավել հզոր շարժիչներով, բարելավված արգելակման համակարգով և նորացված դիզայնով թափարգելներով (бампер):


Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ գերմանական ավտոարտադրողը Boxster և Cayman սերիաները համալրել է Gran Turismo Sport դասի մոդելներով, որոնք ստեղծելու մտադրության մասին ընկերությունը հայտարարել էր դեռևս անցյալ տարի:


Այժմ պաշտոնապես ներկայացվել են Boxster GTS և Cayman GTS մոդելները, որոնցից յուրաքանչյուրը զինված է 6 մխոցային 3.4 լիտր ծավալով շարժիչներով, որոնց հզորությունը 15 ձիաուժով ավելին է, քան S դասի նմանատիպ մեքենաներում: Boxster GTS-ի շարժիչի հզորությունը կազմում է 330, իսկ Cayman GTS-ինը՝ 340 ձիաուժ:


Ստանդարտ Boxster GTS-ը, ինչպես նաև Cayman GTS-ը, 100 կմ ժամ արագությունը զարգացնում են 5 վայրկյանում: Առաջին մոդելի առավելագույն արագությունը կազմում է 281, իսկ երկրորդինը՝ 283 կմ/ժամ: Երկու մոդելներն էլ համալրվել են Sport Chrono փաթեթով, որը նախատեսում է շարժիչի սպորտային գործառույթների կարգավորումը, փոխանցման տուփերի համակարգով և Porsche Active Suspension Management համակարգով, որը կատարում է բուֆերների դիմադրության էլեկտրոնային կարգավորումը:
 

Cayman GTS

 

Boxster GTS

Boxster և Cayman. Porsche-ն ներկայացրել Gran Turismo Sport դասի 2 նորագույն մոդելները (լուսանկարներ)