Ամեն ամիս սոցկայքում խաղ է խաղում 375 մլն օգտատեր. Facebook
Եթե ձեզ թվում է, որ դուք չեք կարող չխաղալ Candy Crush Saga կամ մեկ այլ խաղ Facebook սոցկայքում, մի՛ անհանգստացեք, դուք լավ շրջապատում եք, բավական մեծ շրջապատում, գրում է mashable.com-ը։
Սան Ֆրանցիսկոյում կայացած «Game Developers Conference» միջոցառման ժամանակ Facebook սոցկայքի մասնագետները ներկայացրել են իրենց անցկացրած հետազոտությունը։ Պարզվել է, որ 1.3 մլրդ ակտիվ օգտատերերից մոտ 375 մլն-ն առնվազն մեկ խաղ է խաղացել սոցկայքում վերջին մեկ ամսվա ընթացքում։
Մինչդեռ, խաղերին մասնակցելու հոգնեցնող հրավերներն ընկերներից առավել տարածված են։ Յուրաքանչյուր օր գրեթե 735 մլն նման հրավեր է ուղարկվում։
Սոցկայքի մասնագետները պարզել են նաև, որ այն օգտատերը, որը խաղը խաղում է 2-ից ավելի հարթակներում (iOS, Android և համակարգիչ), ավելի շատ ժամանակ և 3.3 անգամ ավելի գումար է ծախսում, քան այն օգտատերը, ով խաղում է միայն սովորական համակարգչով։
Candy Crush Saga խաղը ճանաչվել է ամենահայտնի խաղը Facebook-ում նախորդ տարվա ընթացքում։










