Համացանցում ամերիկացիներին լրտեսելը վտանգում է ժողովրդավարությունը. Google-ի ղեկավար
ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ինտերնետային հետապնդումը սպառնում է ժողովրդավարությանը. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Google ընկերության ղեկավար Լարի Փեյջը։
«Ինձ անհանգստացնում է այն, որ ԱՄՆ կառավարությունը դա գաղտնի է արել և անհրաժեշտ չի համարել այդ մասին մեզ (հանրությանը) տեղեկացնել։ Ես չեմ կարծում, որ մենք ժողովրդավար հասարակության մեջ կապրենք, եթե ստիպված լինենք կառավարությունից պաշտպանել նրանց, ովքեր ինտերնետ են օգտագործում»,-ասել է Փեյջը։
Նրա խոսքով՝ ինքը չի հերքում այն փաստարկը, որ ազգային անվտանգությունը հատուկ ծառայություններից պահանջում է էլեկտրոնային հետապնդում իրականացնել։ Սակայն Google-ի ղեկավարը նշել է, որ հանրությունը պետք է տեղյակ լինի, թե որոնք են նման գործունեության չափորոշիչներն ու երբ և ինչու են հատուկ ծառայությունները հետևում։
«Կառավարությունը, ամեն ինչ գաղտնի անելով, վնասում է ինքն իրեն։ Մենք պետք է դա քննարկենք, հակառակ դեպքում ժողովրդավարությունը չի աշխատի»,-ասել է նա։
Ավելի վաղ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անհանգստություն էր հայտնել համացանցում ԱՄՆ կառավարության կողմից լրտեսման ծրագրերի ծավալներից։










