Ջրի մեջ պղպջակներով լուծվող վիտամինները հակացուցումներ ունեն

00:44 • 20.03.14

Վիտամինների այդ տեսակը ամենապահանջվածն էՄոսկվայի սպառողների կողմից, սակայն բժիշկները պնդում են, որ նման վիտամինները կարող են ընդունել ոչ բոլորը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Myjane-ին:


Մարդկանց, ովքեր տառապում են գաստրիտից, ստամոքսի խանգարումներից և խոցերից, ինճպես նաև՝ երեխաներին, խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ լուծվող վիտամիններից:


Երեխաների համար ավելի նպատակահարմար է գելանման վիտամինների օգտագործումը, իսկ մեծահասակներին խորհուրդ է տրվում հատուկ պաշտպանիչ շերտով պատված վիտամիններ օգտագործել, որոնք չեն վնասի առողջությունը:
 

Ջրի մեջ պղպջակներով լուծվող վիտամինները հակացուցումներ ունեն