Իտալիայում հնագույն ծովային մոզոզավրի մնացորդներ են հայտնաբերել
Իտալական Ռավեննայում (Էմիլիա-Ռոմանյա նահանգ) հսկա սողունի մնացորդներ են հայտնաբերել: Ինչպես հայտնում է Euromag-ը` ուսումնասիրելով պեղումների արդյունքում հայտնաբերված մնացորդները` գիտնականները հանգել են եզրակացության, որ դրանք պատկանում են մոզոզավրին:
Մոզոզավրը հնագույն ծովային խոշոր սողուն է, որը հանդիսանում է ներկայիս օձերի ու մողեսների հեռավոր ցեղակիցը: Գտածոն դարձել է Իտալիայի տարածքում երբևէ հատնաբերված ամենամեծ սողունը:
Մանրակրկիտ փորձաքննությունը թույլ է տվել պարզել քարացած մնացորդների տարիքը՝ 75 մլն տարեկան: Մոզոզավրներն ի հայտ են եկել ավելի քան 100 մլն տարի առաջ և անհետացել են դինոզավրերի վերջին ներկայացուցիչների հետ միասին:
Հայտնաբերված մնացորդների մեջ է եղել բավականին լավ պահպանված գանգի առաջնամասը, որի երկարությունը հասնում է 1.5 մետրի, իսկ ատամի երկարությունը` 10 սմ-ի:











