Porsche-ն հետ է կանչում նոր սերնդի բոլոր 911 GT3 սուպերքարերը
Մեքենաշինական Porsche ընկերությունը տեխնիկական խնդիրների պատճառով հետ է կանչում 911 GT3 սուպերքարի վաճառված բոլոր մոդելները, քանի որ դրանցից 2-ի շարժիչներն ընթացքի ժամանակ բռնկվել են։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ենթադրվում է, որ այդ տեխնիկական խոտանն առկա է նաև մոդելի մյուս մեքենաներում։ Ուստի 165.000 դոլար արժողությամբ մեքենաներում արտադրողը կփոխի շարժիչները՝ դրանք փոխարինելով նոր նմուշներով։
Հաղորդվում է, որ հեղինակավոր բրենդի համար տեխնիկական խոտանի շտկումը կարժենա մի քանի մլն դոլար։










