Ալկոհոլի օգտագործման հաճախականությունը նույնքան վտանգավոր է, որքան մեծ ծավալը
Ոգելից խմիչքի հաճախակի օգտագործումը մեծացնում է իշեմիկ ինսուլտի հետևանքով տղամարդկանց մահացության վտանգը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով NDTV Cooks-ին:
Խոսքը շաբաթը երկու անգամից ավել խմիչքի օգտագործաման մասին է: Այս պարագայում խմողների մոտ չխմող մարդկանց համեմատ ռիսկային գործոնն ավելանում է ավելի քան երեք անգամ: Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ 20 տարի շարունակ հետևելով միջին տարիքի 2609 տղամարդկանց:
Այսպիսով` մարդիկ, ովքեր չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, նրանց մոտ փոքրանում է ինսուլտի ռիսկային գործոնը, իսկ ալկոհոլի ակտիվ օգտագործումը մեծացնում է ինսուլտի վտանգը:










