ՆԱՍԱ-ն Երկրի շուրջ նախկինում անհայտ շերտավոր գոտի է հայտնաբերել (տեսանյութ)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնաբերել են մեր մոլորակը շրջապատող տարօրինակ գոտի, որի գոյության մասին նախկինում ոչինչ հայտնի չի եղել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա շատ է զարմացրել գիտնականներին։ Նրանց խոսքերով՝ տարօրինակ գոտին բաղկացած է մի քանի ձգվող շերտերից, որոնք գտնվում են Երկիրը շրջապատող ճառագայթային 2 գոտիներից մեկում։
Նշվում է, որ գոտին ձգվում է մինչև 12.900 կմ։
Այն բաղկացած է էներգետիկ մասնիկներից՝ էլեկտրոններից ու իոններից։
ՆԱՍԱ-ի մասնագետներին հաջողվել է նկատել շերտավոր գոտին Van Allen Probes կոչվող 2 արբանյակների շնորհիվ։










