Գիշերային աշխատանքը ուղեղի բջիջների մահվան պատճառ է դառնում

20:58 • 21.03.14

Շատ մարդիկ ստիպված են լինում աշխատել գիշերը և հավատում են, որ կարողանում են հաղթահարել նման ռեժիմի բացասական հետևանքները՝ քունն առնելով հանգստյան օրերին: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Փենսիլվանիայի համալսարանին կից բժշկական դպրոցն ապացուցել է, որ քրոնիկ քնի պակասը հանգեցնում է ուղեղի բջիջների անդառնալի կորստին, քանի որ քնի կորուստը կապված է մտավոր աշխատանքն ու զգոնությունը պահպանող նեյրոնների վնասվածքների և կորստի հետ:


Նախկինում գտնում էին, որ անքուն գիշերից հետո կարելի է լիովին վերականգնվել, սակայն ուշադրությունն ու այլ հատկանիշները չեն կարող վերականգնվել նույնիսկ` երեք օր անց:


Գիտնականները մկների վրա փորձարկումներով ապացուցել են, որ  քնի կորստի պատճառավ նվազում է այնպիսի սպիտակուցների արտադրությունն օրգանիզմում, որոնք կարևոր են էներգիայի արտադրության համար: Արդյունքում ավելանում է բջիջների մահվան ցուցանիշը:



 

Գիշերային աշխատանքը ուղեղի բջիջների մահվան պատճառ է դառնում