Google-ը Gmail-ն ավելի ապահով է դարձրել

15:06 • 21.03.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն իր Gmail փոստային ծառայությունը հետախուզական գործակալությունների գործունեությունից հեռու պահելու ու օգտատերերի անվտանգությունը երաշխավորելու համար ուժեղացրել է Gmail-ի անվտանգությունը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, այսպիսով՝ ընկերությունը հույս ունի, որ հետախուզական ծառայություններին այլևս չի հաջողվի Gmail-ի օգտատերերին լրտեսել ու նրանց անձնական տվյալները գողանալ։

 

«Յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, որն օգտատերն ուղարկում կամ ստանում է, ծածկագրված է, ինչը նշանակում է, որ նամակներն ապահով են ոչ միայն Gmail-ի սերվերներում, այլև Google-ի տվյալների բազա փոխանցվելուց հետո»,-նշել է ընկերության ներկայացուցիչը։
 

Google-ը Gmail-ն ավելի ապահով է դարձրել