Ավարտին է մոտենում ինսուլինից կախվածության դարաշրջանը

00:51 • 21.03.14

Մասնագետները հայտնաբերել են արյան մեջ շաքարի վերահսկման նոր ճանապարհ: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Zee News-ին:


Պարզվել է, որ ֆոսֆատային թթվի մոլեկուլներն արագացնում են լյարդում գլյուկոզայի արտադրությունը: Հետևաբար՝ թթուների արտադրության արգելակումը կամ նվազումը հակառակ ազդեցությունն է ունենում:

Ֆոսֆատային թթուներն ու էնզիմները կապված են թթուների սինթեզման հետ և կարող են դեղորայքային թերապիայի նոր թիրախ հանդիսանալ:

 

Ավարտին է մոտենում ինսուլինից կախվածության դարաշրջանը