Մարդու քիթն ունակ է մեկ տրիլիոն հոտ տարբերել. հետազոտություն

12:08 • 21.03.14

Մարդու քիթն ունակ է տրիլիոն հոտեր տարբերակել, պնդում են ամերիկացի գիտնականները՝ Science հանդեսում հրապարակած իրենց գիտական հետազոտությամբ:

 

gazeta.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտության ընթացքում նրանց հաջողվել է պարզել, որ մարդու հոտառությունը շատ ավելի սուր է, քան նախկինում ընդունված է եղել կարծել:

 

Գիտափորձի ժամանակ մասնագետները սինթեզավորել են 128 մոլեկուլներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի բուրմունք է ունեցել, ապա միախառնել են դրանք տարբեր չափաբաժիններով ու քանակությամբ:

 

Ապա ստացված բույրերը տրամադրել են գիտափորձի մասնակիցներին, որոնք եղել են ոչ թե պարֆյումերներ կամ դեգուստատորներ, այլ շարքային մարդիկ:

 

Պարզվել է, որ շատ դեպքերում մարդիկ կարողանում են տարբերել անգամ իրարից թեթև տարբերվող բույրերը:

 

Ստացված տվյալների հիման վրա մոդել կազմելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդը կարող է տարբերել առնվազն մեկ տրիլիոն հոտ:

Մարդու քիթն ունակ է մեկ տրիլիոն հոտ տարբերել. հետազոտություն