Քաղցկեղը գոյություն է ունեցել դեռևս մեր թվարկությունից առաջ
Քաղցկեղը գոյություն է ունեցել դեռևս մեր թվարկությունից առաջ: Այդ է վկայում Եգիպտոսում մեր թվարկությունից 1200 տարի առաջ մահացած մարդու կմախքի ուսումնասիրությունը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Կմաղքը հայտնաբերվել է Սուդանի հյուսիսային հատվածում:
Քաղցկեղի զարգացման այս փաստը 2000 տարով ավելի մեծ է, քան` նախկինում հաստատվածը: Եթե հնարավոր լինի ԴՆԹ փորձարկում իրականացնել, ապա գիտնականները կարող են գենետիկ մուտացիաների տվյալներ ձեռք բերել, որը երիտասարդի` քաղցկեղով հիվանդանալու պատճառ է հանդիսացել: Այս փաստն ապացուցում է, որ այս հրեշավոր հիվանդությունը նոր քաղաքակրթության արդյունք չէ:
Անցյալ տարի ամերիկացի փորձագետները մասունքների ուսումնասիրությանը նվիրված զեկույց են հրապարակել: Նրանք քաղցկեղի նշաններով 120.000-ամյա քարացած մասունքներ են հայտնաբերել, սակայն առանց ամբողջական կմաղքի անհնար է եղել հետևել հիվանդության զարգացմանը և հաստատել այն փաստը, որ ժամանակակից մարդկության նախնիներն իրոք ոսկրային քաղցկեղ են ունեցել:










