Տղամարդիկ և կանայք սթրեսը սկզբունքորեն տարբեր կերպ են տանում

01:00 • 21.03.14

Մարդիկ սթրեսային իրավիճակներին արձագանքում են երկու սկզբունքով՝ կ´ամ անձը ներամփոփ է դառնում, կա´մ բացում է ներաշխարհը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Time-ին:

ՈՒսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կանայք ավելի հաճախ գործում են 2-րդ սկզբունքի համաձայն:

 

Գիտնականների ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր առաջին անգամ չեն հայտնվել սթրեսային իրավիճակում, ավելի լավ են հաղթահարել առաջադրանքը, քան այն կանայք, ովքեր երբևէ նման իրավիճակում չեն հայտնվել:

Իսկ տղամարդկանց մոտ բոլորովին հակառակ պատկերն է նկատվել՝ նախկինում սթրեսային իրավիճակ հաղթահարած տղամարդիկ առավել դժվար են հաղթահարում սթրեսը:


 

Տղամարդիկ և կանայք սթրեսը սկզբունքորեն տարբեր կերպ են տանում