Փորձագետները հերքել են սուրճի միզամուղ ազդեցությունը

19:10 • 21.03.14

Գիտնականները պնդում էին, որ սուրճը միզամուղ միջոց է  և նվազեցնում է օրգանիզմում հեղուկի քանակը, սակայն նոր հետազոտությունների արդյունքում փորձագետներն ապացուցել են հակառակը: Այս մասին հաղորդում է Meddaily-ին՝ հղում կատարելով NDTV Cooks-ին:


Ըստ այդմ` սուրճը կարելի է հաշվել որպես օրական ընդունվող ընդհանուր հեղուկի չափաբաժին:


Բրիտանական ասոցիացիայի աշխատակիցների եզրակացությունները կիրառելի են մայն կոֆեին պարունակող սուրճի չափավոր սպառման դեպքում: Այս դեպքում սուրճը միզամուղ ազդեցություն կառաջացնի այնքան, որքան սովորական ջուրը:


Բրիտանական ասոցիացիայի հետ համամիտ է նաև Բրիտանական դիետոլոգների հիմնադրամը, որի փորձագետները չափավոր սուրճի սպառումը հավասարեցրել են օրական առավելագույնը` 4-5 բաժակի. եթե այդ չափաբաժինը չգերազանցվի, ապա հնարավոր կլինի ավելացնել օրգանիզմում հեղուկի քանակը:

 

Փորձագետները հերքել են սուրճի միզամուղ ազդեցությունը