Թուրքիայում Twitter-ն արգելափակվել է
Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Թուրքիայի տարածքում արգելափակվել է Twitter սոցիալական կայքը, հայտնում է Russia Today-ը: Արգելափակումն իրականացրել է Թուրքիայի պետական հեռահաղորդակցության կարգավորման մարմինը՝ BTK-ն:
Դա տեղի է ունեցել Էրդողանի համապատասխան հայտարարությունից ժամեր անց:
Աղբյուրը հայտնում է, որ ներկուսակցական հանդիպմանը, որին Էրդողանն ասել էր Twitter-ի արգելափակման մասին, նա նաև նշել էր, թե իրեն չի մտահոգում միջազգային հանրության արձագանքը:
Էրդողանն ասել էր նաև, թե դա ազատության հետ կապ չունի, քանի որ «ազատություն՝ չի նշանակում այդ ցանցերի միջոցով պետական գաղտնիքներ տարածել»:
Այժմ, երբ թուրք օգտատերերը փորձում են մտնել Twitter, նրանք ուղղորդվում են կարգավորող մարմնի կայք, որտեղ տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ սոցկայքն արգելափակվել է դատական որոշմամբ:
Twitter ընկերությունն այս առնչությամբ սեփական հետաքննությունն է սկսել:










