Twitter-ի հիմնադիրը թուրք օգտատերերին «սովորեցրել» է, թե ինչպես կարող են շրջանցել Էրդողանի արգելքը
Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին Թուրքիայում սոցցանցի արգելափակումից հետո թուրքերեն հաղորդագրություն է հղել, հայտնում է «Միլլիյեթի» կայքը։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում Avea և Vodafone բջջային օպերատորների բաժանորդներն այսուհետ 2444 կարճ համարին, իսկ Turkcell-ի բաժանորդները՝ 2555 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելով կկարողանան SMS-ների միջոցով օգտագործել Twitter-ը։
Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Թուրքիայի տարածքում արգելափակվել է Twitter սոցիալական կայքը։ Արգելափակումն իրականացրել է Թուրքիայի պետական հեռահաղորդակցության կարգավորման մարմինը։
Ավելի վաղ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկուսակցական հանդիպման ընթացքում հայտարարել էր Twitter-ի արգելափակման մասին և նշել, թե իրեն չի մտահոգում միջազգային հանրության արձագանքը:










