ԱՀԿ-ն պարզել է, թե որ երկրներում են հակաբակտերիալ դեղամիջոցները սխալ օգտագործում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարզել է, թե որ երկրներում են հակաբակտերիալ դեղամիջոցները սխալ օգտագործվում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:
Անտվերպենի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 2011 թվականին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Խորվաթիայի, Վրաստանի, Կոսովոյի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Տաջիկստանի և Թուրքիայի առողջապահության ոլորտում հակաբակտերիալ դեղամիջոցների օգտագործման տվյալները:
Պարզվել է, որ հակաբակտերիալ դեղամիջոցների ամենամեծ ծավալը սպառվել է Թուրքիայի բնակչության կողմից:
Թուրքիայում յուրաքանչյուր քաղաքացի սպառում է երեք անգամ ավելի շատ դեղանյութ, քան, օրինակ, Հայաստանում, որտեղ արձանագրվել է հակաբակտերիալ դեղամիջոցների օգտագործման ամենահամեստ թիվը:










