Գինեկոլոգներն ու մանկաբույժները դեմ են ջրում ծննդաբերելուն

00:48 • 22.03.14

Ջրում ծննդաբերությունն ավելի լավ եղանակ չէ, քան բոլորին հայտնի տարբերակը: Ջրային ծննդաբերությունը վտանգավոր է երեխայի և մոր համար: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Live Science-ին:


Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան և Ամերիկայի մանկաբարձները և գինեկոլոգները հայտարարել են, որ նման ծննդաբերության ժամանակ երբեմն երեխաները խեղդվում են, շնչառական դժվարություններ են զգում և վարակվում են որևէ վիրուսային հիվանդությամբ:

 

Ուսումնասիրություններն ապացուցել են, որ ջուրը նվազեցնում ծննդաբերության ցավի սրությունը, վերացնում է անզգայացման անհրաժեշտությունը և նվազեցնում է նրա տևողությունը: Բժիշկները, սակայն, խորհուրդ են տալիս ցավերն սկսելուց առաջ լքել ջրային տարածքը:
 

Գինեկոլոգներն ու մանկաբույժները դեմ են ջրում ծննդաբերելուն