Հյուսիսային Կորեան 30 հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեայի զորքերը մարտի 22-ի առավոտյան 30 հրթիռ են արձակել, տեղեկացնում Lenta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինված ուժերից տեղեկացրել են, որ արևելյան ափից արձակված հրթիռները թռել են 60 կիլոմետր և ընկել են Ճապոնական ծովում։ Հրթիռների տեսակը չի նշվում։
Ավելի վաղ՝ մարտի 16-ին, Փհենյանը 25 բալիստիկ հրթիռ էր արձակել։ Նման արձակումներ մարտի սկզբից բազմիցս են իրականացվել։ Դրանք սկսվել էին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա զորավարժությունների ֆոնին, որը տեղի է ունենում փետրվարից մինչև ապրիլի կեսերը։










