Հետազոտողները պարզել են՝ ինչպես կարելի է ավելի շատ «like» հավաքել Instagram-ում

11:29 • 22.03.14

Եթե ցանկանում եք, որ ավելի շատ մարդիկ «like» անեն Ձեր լուսանկարները Instagram-ում, ապա լուսանկարներում պետք է լինի Ձեր դեմքը: Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Yahoo Labs-ի հետազոտողները ստուգել են 1,1 միլիոն լուսանկարներ Instagram-ում, և պարզել են, որ այն լուսանկարները, որտեղ մարդու դեմք կա, 38 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն, որ կստանան «like», քան նկարները, որտեղ մարդու դեմք չկա, հաղորդում է Business Insider-ը:


Դեմքով լուսանկարները նաև մեկնաբանություններ ստանալու 32 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն: Հետազոտողներն օգտագործել են դեմքի հայտնաբերման ծրագիր՝ լուսանկարները հաջորդաբար ստուգելու համար:


Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ինչքան հաճախ օգտատերը լուսանկարներ է տեղադրում, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ լուսանկարը արձագանք կստանա՝ «like»-ի կամ մեկնաբանություն տեսքով:

Հետազոտողները պարզել են՝ ինչպես կարելի է ավելի շատ «like» հավաքել Instagram-ում