Սատուրնի լուսնային արբանյակներից մեկի մակերեսին ջրի հետքեր են հայտնաբերել

00:04 • 22.03.14

Տարիներ շարունակ ողջ աշխարհի գիտնականները փորձում են այլմոլորակային կյանքի նշաններ գտնել, ինչը անհնար է առանց ջրի առկայության: Ինչպես գրում է Russia Today-ը` ՆԱՍԱ-ի արբանյակները կարողացել են Սատուրնի լուսնային արբանյակներից մեկում ջրի ալիքներ հայտնաբերել:

 

«Տիտան արբանյակում ածխաջրածիններով հարուստ Punga Mare ծովի մակերեսին հայտնաբերված անսովոր ռելիեֆը կարող է առաջացած լինել լուսնային օվկիանոսի մակերեսի ալիքների հոսքի շնորհիվ», - բացատրում է մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Ջեյսոն Բարնսը` TheWire ամսագրում հրապարակված հոդվածում:


Բարնսն ուսումնասիրել է ՆԱՍԱ-ի Cassini առաքելության սարքերից 2012-ին և 2013-ին ստացված պատկերները և ներկայացրել իր հայտնաբերածը Տեխասում անցկացվող Մոլորակների շուրջ գիտական կոնֆերանսի ժամանակ:

 

ՆԱՍԱ-ն Տիտանը` Սատուրնի լուսիններից ամենամեծը, բնութագրում է որպես «մի աշխարհ` նման Երկիր մոլորակին, որը հայտնաբերվել է մինչ օրս»: Տիտանի մակերեսին ջրի ալիքների առկայությունը, որը բնորոշ է Երկիր մոլորակին, երկար ժամանակ հետաքրքրել է հետազոտողներին: Վերջապես, նրանք հնարավոր է` ապացույց են գտել, որը հաստատում է գիտական ենթադրությունները:


 

Սատուրնի լուսնային արբանյակներից մեկի մակերեսին ջրի հետքեր են հայտնաբերել