Ճապոնական դասախոսությունների ժամանակ քնող ուսանողների համար նոր ակնոց են հորինել (տեսայութ)
Ցուկուբա համալսարանի ճապոնացի ինժեներ Հիրոտակա Օսավայի կողմից ստեղծված նոր ակնոցներն ամենայն հավանականությամբ` դուր կգան դասախոսությունների ընթացքում քնող ուսանողներին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Zhelezyaka-ին:
AgencyGlass կոչվող սարքը օժտված է տեսախցիկով, դրությունն արձանագրող սենսորներով, երկու OLED էկրանով, որոնք անիմացիոն աչքեր են վերարտադրում:
Երբ մարդը, ով կրում է ակնոցը, գլխի մեկ շարժում է անում, աչքերն առկայծում են մեկ անգամ, իսկ երբ դա կրկնվում է մի քանի անգամ, աչքերը ևս առկայծում են մի քանի անգամ:
Եթե գլուխը շարժում է ետ ու առաջ, ոչ մի խնդիր՝ վիրտուալ աչքերն ամբողջ ընթացքում ուղղված են մնում դեպի զրուցակիցը: Բացի այդ` AgencyGlass-ի «աչքերը» կարող են հետևել զրուցակցի շարժումներին:










