«Яндекс.Карты»-ն հրաժարվել է Ղրիմի համար երկիր ընտրել
«Яндекс.Карты»-ն կցուցադրի Ղրիմը Ռուսաստանի կազմում ռուս օգտատերերի համար, մինչդեռ Ուկրաինայի օգտատերերի համար քարտեզի վրա թերակղզու կարգավիճակը չի փոխվի: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում մարտի 21-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:
Փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն քարտեզներին, այլև այլ ծառայություններին, օրինակ՝ «Яндекс.Новости»-ին: Ընդ որում՝ ծառայության օգտատերերը ցանկության դեպքում կկարողանան փոխել դոմեյնը և «ընտրել աշխարհի այս կամ այն պատկերը», ընդգծված է հաղորդագրության մեջ:
Այդ որոշումը «Яндекс»-ում բացատրել են նրանով, որ ընկերության ծառայությունները, որոնք օգտագործվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Ղազախստանի և Թուրքիայի տարածքում, ուղղված են այդ բոլոր երկրների բնակիչների համար լոկալ խնդիրների լուծմանը:
Թե երբ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, հաղորդագրության մեջ չի ասվում:










