Մարկ Ցուկերբերգը Սպիտակ տուն է գնացել

12:00 • 22.03.14

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և ևս մի քանի այլ հսկա տեխնոլոգիաների ընկերությունների գլխավոր ղեկավարներ հանդիպել են Սպիտակ տանը՝ քննարկելու «գաղտնիության, տեխնոլոգիաների և հետախուզության խնդիրները», գրում է Business Insider-ը:

 

Այս հանդիպումից մեկ շաբաթ առաջ, ինչպես հաղորդում էին ԶԼՄ-ները, Facebook-ի հիմնադիրը զանգահարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հայտնելու իր մտահոգությունն «այն վնասի վերաբերյալ, որ կառավարությունը հասցնում է մեր ողջ ապագային»: Ցուկերբերգը խոսել էր ԱՄՆ կառավարության լրտեսական ծրագրերի զանգվածային կիրառման շուրջ անհանգստության մասին:

 

Հանդիպմանը ներկա անձանց ողջ ցանկը չի բացահայտվում, բայց աղբյուրները Politico-ին հաղորդել են, որ հանդիպմանը պետք է մասնակցեն և՛ Ցուկերբերգը, և՛ Google-ի նախագահ Էրիկ Շմիդտը: Yahoo-ի գործադիր տնօրեն Մարիսա Մայերը նույնպես եղել է հրավիրյալների ցանկում, բայց հաղորդվում է, որ նա չի կարողացել նման կարճ ժամանակահատվածում իրականացնել ճանապարհորդությունը:

 

New York Times-ի լուսանկարիչներից մեկը Twitter-ում լուսանկար է հրապարակել, թե ինչպես է Ցուկերբերգը նախատեսված հանդիպումից 6 րոպե առաջ քայլում Սպիտակ տան ուղղությամբ:

 

 


 

 

 

Մարկ Ցուկերբերգը Սպիտակ տուն է գնացել