Apple-ն iTunes հավելվածը հասանելի կդարձնի նաև Android-ի համար

13:33 • 23.03.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է գործարկել մրցակից Google-ի Android օպերացիոն համակարգի համար նախատեսված իր առաջին հավելվածը, հայտնում է Daily Mail-ը։

 

Պարբերականը մանրամասնում է, որ դա լինելու է iTune երաժշտական հավելվածը, ինչի շնորհիվ Apple-ը կկարողանա իր եկամուտն ավելացնել՝ նաև Google-ի օգտատերերին երաժշտության վաճառելով։

 

Ոլորտի փորձագետների խոսքերով, անցած տարվանից սկսած iTunes-ից կատարվող ներբեռնումների ծավալը զգալի նվազել է, ուստի զարմանալի չէ, որ Apple-ն ինչ-որ կերպ փորձում է շտկել իրավիճակը։
 

Apple-ն iTunes հավելվածը հասանելի կդարձնի նաև Android-ի համար