Գրենլանդիայի սառցե գլխարկը սպասվածից արագ է հալչում. դանիացի գիտնականներ

11:00 • 24.03.14

Գրենլանդիայի սառցե գլխարկը հալչում է ավելի արագ, քան ակնկալվում էր, ինչն էլ հանգեցնում է համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացմանը։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, նման եզրահանգման են եկել դանիացի գիտնականները, որոնց տեսակետը հրապարակվել է «Կլիմայի փոփոխման բնությունը» (Nature Climate Change) ամսագրի վերջին համարում։

 

Մասնավորապես Դանիայի տեխնիկական, Կոպենհագենի և Օրհուսի համալսարանների հետազոտողները պարզել են, որ Գրենլանդիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող սառցե շերտը, որը զբաղեցնում է ցամաքի զգալի մասը, 2006թ. ի վեր զգալի տեղաշարժվել է դեպի ծովը։ Դրա շարժման արագությունն առաջացրել է գիտնականների զարմանքը։

 

«Նոր տվյալները վկայում են, որ համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակը կբարձրանա մեր կանխատեսածից էլ արագ»,-նշել են գիտնականները։
 

Գրենլանդիայի սառցե գլխարկը սպասվածից արագ է հալչում. դանիացի գիտնականներ