Nokia-ի սմարթֆոնների բիզնեսը գնելու վերաբերյալ Microsoft-ի գործարքը տեղափոխվել է ապրիլ ամիս

14:14 • 24.03.14

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության կողմից Nokia-ի սմարթֆոնների ու բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը գնելու վերաբերյալ գործարքը հետաձգվել է ապրիլ ամիս։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն՝ Digit.ru-ին հղումով, Nokia-ն 5.44 մլրդ եվրոյով Microsoft-ին է վաճառում Devices&Services ստորաբաժանումը, որը զբաղվում է սմարթֆոնների արտադրությամբ։

 

Այս գործարքի մասին 2 ընկերությունները հայտարարել էին դեռևս 2013թ. սեպտեմբերի 3-ին, և նախատեսվում էր այն կնքել 2014թ. առաջին եռամսյակի վերջին։
 

Nokia-ի սմարթֆոնների բիզնեսը գնելու վերաբերյալ Microsoft-ի գործարքը տեղափոխվել է ապրիլ ամիս