Ձուկն օգնում է հաղթահարել երեխաների քնի խանգարումները. հետազոտություն
Ձկնեղենի ներառումը սննդակարգ կարող է օգնել լուծել երեխաների քնի խանգարումները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականների հետազոտությունը:
Ծովային ձկներն օմեգա-3 ճարպային թթուների հրաշալի բնական աղբյուր են: Դրանք ակտիվորեն մասնակցում են օրգանիզմում որոշակի նյութերի սինթեզին, որոնք ազդում են մարդու քնի վրա:
Իրենց հետազոտության ժամանակ գիտնականներն աշխատել են 3-7 տարեկան 350 երեխայի հետ, որոնք տառապել են քնի խանգարումներից:
Մի քանի ամիս շարունակ երեխաների մի խումբն օմեգա-3-ով հավելումներ է ստացել սննդի հետ, մնացածը՝ պլացեբո՝ ոչ էական բուժիչ հատկություններով միջոց: Առաջին խմբի երեխաների քնի որակը բարելավվել է: Նրանք ավելի քիչ են արթնացել գիշերը, սկսել են մի ժամով ավելի երկար քնել:
Հայտնի է նաև, որ օմեգա-3-ը դրական ազդեցություն ունի քաղցկեղի շատ տեսակների կանխարգելման համար:










