Ճապոնական պրեֆեկտուրայում երեխաներին կարգելվի ժամը 9-ից հետո սմարթֆոն օգտագործել

13:14 • 24.03.14

Ճապոնական Այթի պրեֆեկտուրայի իշխանությունները նոր արշավի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից կարգելեն երեխաներին երեկոյան ժամը 21։00-ից հետո սմարթֆոն ու այլ բջջային սարք օգտագործել։

 

Իշխանությունները կոչ են արել ծնողներին հանուն իրենց երեխաների ապահովության համագործակցել իրենց հետ ու խստագույնս պահպանել նոր արգելքը տանը։

 

Ինչպես նշում է Japan Today-ը, արգելքը, որի նպատակն է պաշտպանել երեխաներին վտանգավոր կայքեր մտնելուց, վերաբերում է տարրական ու ավագ դպրոցների աշակերտներին։
 

Ճապոնական պրեֆեկտուրայում երեխաներին կարգելվի ժամը 9-ից հետո սմարթֆոն օգտագործել