Սթրեսը կարող է անպտղության պատճառ դառնալ
Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ սթրեսային ֆերմենտի բարձր մակարդակի առկայությունը փոքրացնում է հղիանալու հավանականությունը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Mignews-ին:
Գիտնականների կարծիքով՝ կանանց հաճախակի սթրեսային վիճակը կարող է անպտղության պատճառ դառնալ: Ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ եթե կնոջ մոտ նվազել է սթրեսադիմացկունությունը, ապա մոտակա 2 ամիսների ընթացքում հղիանալու հավանականությունը նվազում է 2 անգամ:










