Ձիթապտղի յուղն օգնում է կանանց՝ պաշտպանվել կրծքի քաղցկեղից

23:31 • 24.03.14

Ձիթապտղի յուղն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է կանանց համար: Ձիթայուղում առկա բաղադրիչներից մեկը՝ հիդրոքսիտրիոզոլը, ազդում է կրծքագեղձի խտության վրա, որը փոխկապակցված է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Укрiнформ» -ին:


Նոր հետազոտության առաջնային նպատակն էր՝ ցույց տալ, որ ձիթապտղի յուղի սպառումը նպաստում է կրծքագեղձի խտության նվազեցմանը:


«Մենք գիտենք, որ կրծքագեղձի խտության և կրծքի քաղցկեղի միջև գոյություն ունի մի հարաբերակցություն՝ կրծքագեղձի խտության մեկ տոկոս նվազեցումը նպաստում է քաղցկեղի երկու տոկոս նվազեցմանը»,-նշում են ուսումնասիրության հեղինակները:


Գիտնականները հուսով են կանանց առաջարկել այնպիսի դիետիկ լրացումներ, որոնք կարող են օգնել քաղցկեղի ռիսկի նվազեցմանը:
 

Ձիթապտղի յուղն օգնում է կանանց՝ պաշտպանվել կրծքի քաղցկեղից