Չիկագոյում ստեղծում են ապագայի մեքենան՝ օդային բարձիկով
Չիկագոյի Mercier-Jones-ը հայտարարել է օդային բարձիկով Supercraft-ի թողարկման մասին, որը կդառնա նմանատիպ տրանսպորտային միջոցների Bugatti-ի անալոգային նմուշը: Այս մասին հաղորդում է РБК.ru-ն:
Bugatti-Veyron-ը այն մեքենան է, որի մասին երազում են բոլորը, սակայն այդ մեքենան հարմար է միայն իդելական ճանապարհների համար: Իսկ նրանց, ովքեր ցանկանում են սավառնել քամու ուղղությամբ և առավելագույն հարմարավետությամբ, առաջարկվում է ուշադրություն դարձնել Չիկագոյի Mercier-Jones ընկերության օդային բարձիկով լյուքս դասի Supercraft-Hovercraft-ի վրա:


Մեքենայի շարժիչը, որի ընդհանուր արտադրանքը կազմում է 102 ձ/ու, բաղկացած է 60 ձ/ու հզորությամբ երկվորյակ պտուտակավոր շարժիչից, 2 էլեկտրաշարժիչներից և լիթիումա-իոնային մարտկոցից:
Supercraft-ի շասսիները պատրաստվում են ալյումինից, իսկ խցիկը՝ ածխածնային մանրաթելերից: Supercraft-Hovercraft-ը հագեցած է հեռակառավարվող համակարգով, հալոգեն լուսարձակներով, LED տակդիրով, GPS նավիգացիոն համակարգով և Android-ի բազայի վրա հիմնված էկրանով:

Այդ ամենից բացի այն հագեցած է մինի սառնարանով, 4 բարձրախոսներով թվային աուդիո համակարգով, Bluetooth և Wi-Fi հնարավորություններով: Մեքենայի առավելագույն արագությունը կարող է հասնել 129 կմ/ժ-ի:
Մոդելի 10 օրինակով առաջին խմբաքանակը հասանելի կլինի այս տարվա մայիսին, ևս 50-ը՝ հոկտեմբերին: Supercraft-ի արժեքը կկազմի մոտ 75.000 դոլար:










