Անսովոր ձեռնաշղթան կհաղորդի արևայրուքի ռիսկի մասին
Մայիսին վաճառքի կհանվի սենսորային UVA+B SunFriend ձեռնաշղթան, որի հիմնական նպատակն է՝ մարդկանց զգուշացնել, թե երբ պետք է վերջիններս կիրառեն արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանող քսուքները կամ ժամանակավորապես թաքնվեն ստվերում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով New Scientist-ին:
Ինչպես հայտնի է՝ արևի էներգիայի շնորհիվ մարմինը D վիտամին է արտադրում, ինչը նպաստում է ոսկորներում անհրաժեշտ կալցիումի մակարդակը պահպանելուն, սակայն արևի ճառագայթների տակ երկար մնալն սպառնում է արևայրուքով և մաշկի քաղցկեղի վտանգի աճով:
Արևայրուքից պաշտպանող քսքուկների օգտագործման հետևանքով օրգանիզմը վիտամինի դեֆիցիտ է զգում: UVA+B SunFriend սենսորային ձեռնաշղթան օգնում է զերծ մնալ այդ խնդիրներից՝ արևի դեֆիցիտից և ավելցուկից:
Իդեալական հարաբերակցությունը հաշվարկելու համար անձը պետք է մուտքագրի իր մաշկի զգայունության ինդեքսը (1-ից 11): Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության մակարդակը գերազանցում է թույլատրելիի սահմանը, ձեռնաշղթայի վրա միանում են լուսադիոդները:
Սարքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ UVA+B SunFriend-ն անջրանցիկ է: Սարքն արժեքե 50 դոլար:










