Էլեկտրոնային ծխախոտները չեն օգնում թողնել ծխելը. հետազոտություն

18:05 • 25.03.14

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ էլեկտրոնային ծխախոտները ոչ միայն չեն օգնում հրաժարվել ծխելու վատ սովորությունից, այլև թույլ չեն տալիս ծխողի օրգանիզմում կրճատել ստացվող նիկոտինի քանակը։

 

Ինչպես նշում է Газета-ն, գիտնականներն այս եզրակացությանը հանգել են 949 ծխող մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունից հետո։ Բացի այդ, պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտներն առավել անվտանգ են համարում հիմնականում բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ։

 

Այժմ գիտնականները պատրաստվում են նույն թեմայով գլոբալ հետազոտություն անցկացնել՝ ստացված արդյունքները հաստատելու կամ հերքելու համար։
 

Էլեկտրոնային ծխախոտները չեն օգնում թողնել ծխելը. հետազոտություն